Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Առանց մեդալների

Առանց մեդալների
11.04.2013 | 18:06

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ընտրանուց այսօր մրցահարթակ ելան միանգամից երկու մարզիկ` Հայաստանի առաջնության չեմպիոն գյումրեցի Ժորժ Եղիկյանն ու փոխչեմպիոն, վանաձորցի Արթուր Սարգսյանը (69 կգ քաշային կարգ): Մեր մարզիկներն երկամարտի 280 (125+155) եւ 275 (123+152) կգ արդյունքով համապատասխանաբար գրավել են հինգերորդ ու յոթերորդ տեղերը` դարձյալ զգալի ներդրում ունենալով հավաքականի վարկանիշային միավորներն ավելացնելու հարցում: Այս արդյունքներով մեր պատանիներն առաջինն ու երրորդն էին Եվրոպան ներկայացրած մարզիկների մեջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ